Տեղեկություններ մարտկոցի և լիցքավորիչի վերաբերյալ
Ձեր սարքը նախատեսված է BP-3L կուտակչային մարտկոցի հետ օգտագործելու համար: Nokia-ն կարող է այս սարքի համար մարտկոցների լրացուցիչ
մոդելներ արտադրել: Օգտագործեք միայն Nokia-ի բնօրինակ մարտկոցներ:
Սույն սարքը նախատեսված է հետևյալ լիցքավորիչներով սնուցում ստանալու և օգտագործվելու համար. AC-3, AC-8, AC-10, AC-11, AC-15:
Nokia լիցքավորիչի մոդելի ստույգ համարը կարող է տարբեր լինել` խրոցակի տեսակից կախված, որը որոշվում է E, X, AR, U, A, C, K կամ B
տառերով:
Մարտկոցը կարելի է հարյուրավոր անգամներ լիցքավորել և լիցքաթափել, բայց ի վերջո այն կենթարկվի բնականոն մաշվածության: Երբ նկատեք, որ
խոսակցության և սարքի՝ սպասելու ռեժիմում գտնվելու ժամանակահատվածները սովորականից նկատելիորեն ավելի կարճ են դարձել, ապա փոխեք
մարտկոցը: