Nokia Asha 303 - Մարտկոցի անվտանգություն

background image

Մարտկոցի անվտանգություն
Մարտկոցը հանելուց առաջ սարքը միշտ անջատեք և լիցքավորիչից զատեք: Լիցքավորիչը կամ լրասարքը խրոցակից անջատելիս բռնեք և քաշեք խրոցակի

երկժանին, այլ ոչ թե լարը:

Երբ լիցքավորիչը չի օգտագործվում, այն անջատեք էլեկտրական խրոցակից և սարքից: Ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը լիցքավորիչին միացված

մի թողեք, քանի որ գերլիցքավորումը կարող է կրճատել մարտկոցի շահագործման ժամկետը: Չօգտագործվելու դեպքում ամբողջությամբ լիցքավորված

մարտկոցը ժամանակի ընթացքում լիցքաթափվում է:

Մարտկոցը միշտ պահեք 15°C-ից մինչև 25°C (59°F և 77°F) ջերմաստիճանում: Ծայրահեղ բարձր կամ ցածր ջերմաստիճանները նվազեցնում են

մարտկոցի հզորությունը և կրճատում շահագործման ժամկետը: Տաք կամ սառը մարտկոցով սարքը կարող է ժամանակավորապես չաշխատել:

Պատահական կարճ միացում կարող է տեղի ունենալ, եթե մետաղական որևէ իր դիպչի մարտկոցի մետաղյա շերտերին, օրինակ՝ եթե պահեստային մարտկոց

եք կրում ձեր գրպանում: Կարճ միացումը կարող է վնասել մարտկոցը կամ իրը, որը կարճ միացում է առաջացրել:

Մարտկոցը կրակի մեջ մի գցեք, քանի որ այն կարող է պայթել: Մարտկոցները դեն գցելիս գործեք տեղական իրավական ակտերի համաձայն: Եթե հնարավոր

է, մարտկոցը հանձնեք վերամշակման: Մարտկոցը դեն մի նետեք որպես կենցաղային աղբ:

Էլեմենտները կամ մարտկոցները չպետք է կազմատել, կտրել, բացել, փշրել, ճկել, ծակել կամ կոտրատել: Մարտկոցի արտահոսքի դեպքում թույլ մի

տվեք, որ մարտկոցի հեղուկը մաշկին կամ աչքերին դիպչի: Եթե դա պատահի, վնասված մակերեսներն անմիջապես լվացեք ջրով կամ դիմեք բժշկի

օգնությանը:

Մարտկոցը չի կարելի ձևափոխել, վերամշակել: Չի կարելի փորձել օտար առարկաներ մտցնել մարտկոցի մեջ, այն ընկղմել ջրի կամ այլ հեղուկների մեջ

կամ ենթարկել այդպիսի ազդեցության: Վնասվելու դեպքում մարտկոցները կարող են պայթել:

Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին

43

background image

Մարտկոցն ու լիցքավորիչը օգտագործեք միայն իրենց նպատակային նշանակությամբ: Անպատշաճ օգտագործումը կամ հաստատում չստացած

մարտկոցների շահագործումը կարող է հրդեհի, պայթյունի կամ այլ վտանգավոր իրադրության պատճառ դառնալ և անվավեր դարձնել հաստատումները

կամ երաշխիքները: Եթե կարծում եք, որ մարտկոցը կամ լիցքավորիչը վնասված է, նախքան օգտագործումը շարունակելը այն տարեք սպասարկման

կենտրոն՝ զննման համար: Երբեք մի օգտագործեք վնասված մարտկոց կամ լիցքավորիչ: Լիցքավորիչն օգտագործեք միայն սենյակում կամ բնակարանում: