Nokia Asha 303 - Թվային իրավունքների կառավարման մասին

background image

Թվային իրավունքների կառավարման մասին
Սույն սարքից օգտվելիս ենթարկվեք բոլոր օրենքներին և հարգեք տեղական սովորույթները, այլոց անձնական կյանքի անձեռնմխելիությունը և օրինական

իրավունքները, ներառյալ հեղինակային իրավունքները: Հեղինակային իրավունքի պաշտպանությունը կարող է կանխել նկարների, երաժշտության և այլ

բովանդակության պատճենումը, փոփոխումը կամ փոխանցումը:

Բովանդակության սեփականատերերը կարող են թվային իրավունքների կառավարման (DRM) զանազան տեխնոլոգիաներ օգտագործել՝ իրենց մտավոր

սեփականությունը, ներառյալ հեղինակային իրավունքները պաշտպանելու համար: DRM-ով պաշտպանված բովանդակություն մուտք գործելու համար

այս սարքն օգտագործում է տարբեր տեսակի DRM ծրագրակազմեր: Այս սարքով հնարավոր է մուտք գործել բովանդակություն, որը պաշտպանված է

WMDRM 10 և OMA DRM 2.0. Եթե որոշակի DRM ծրագրակազմ բովանդակությունը չի պաշտպանում, բովանդակության սեփականատերերը կարող

42

Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին

background image

են պահանջել, որպեսզի այդ DRM ծրագրակազմով նոր DRM պաշտպանությամբ բովանդակությունից օգտվելու հնարավորությունը դադարեցվի:

Դադարեցումը կարող է նաև արգելել Ձեր սարքում արդեն իսկ տեղադրված՝ DRM-ով պաշտպանված բովանդակության վերականգնումը: Այդպիսի DRM

ծրագրակազմի դադարեցումը չի ազդում այլ տեսակի DRM-ներով պաշտպանված բովանդակության կամ DRM-ով չպաշտպանված բովանդակության

օգտագործման վրա:

Թվային իրավունքների կառավարման (DRM) միջոցով պաշտպանված բովանդակության հետ միասին տրվում է համապատասխան լիցենզիա, որը

սահմանում է բովանդակությունից օգտվելու Ձեր իրավունքները:

Եթե Ձեր սարքում կա OMA DRM-ով պաշտպանված բովանդակություն, լիցենզիաներն ու բովանդակությունը կրկնօրինակելու համար օգտվեք Nokia

Suite-ի կրկնօրինակման գործառական հնարավորությունից:

Հնարավոր է, որ փոխանցման այլ եղանակներ չփոխանցեն լիցենզիաները, որոնց վերականգնումը` բովանդակության հետ միասին, անհրաժեշտ է, որպեսզի

կարողանաք շարունակել OMA-DRM-ով պաշտպանված բովանդակության օգտագործումը՝ սարքի հիշողության ֆորմատավորումից հետո: Լիցենզիաները

վերականգնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև սարքի վրա գտնվող ֆայլերի վնասվելու դեպքում:

Եթե Ձեր սարքի վրա WMDRM-ով պաշտպանված բովանդակություն կա, լիցենզիաներն ու բովանդակությունը կկորչեն սարքի հիշողությունը

ֆորմատավորելու դեպքում: Հնարավոր է նաև, որ սարքի վրա գտնվող ֆայլերի վնասման հետևանքով կորցնեք լիցենզիաներն ու բովանդակությունը:

Լիցենզիաների կամ բովանդակության կորուստը կարող է սահմանափակել Ձեր սարքի վրա նույն բովանդակությունից նորից օգտվելու հնարավորությունը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ծառայություն մատուցողին: