Nokia Asha 303 - Հնարավոր պայթյունավտանգ միջավայրեր

background image

Հնարավոր պայթյունավտանգ միջավայրեր
Սարքն անջատեք հնարավոր պայթյունավտանգ միջավայրերում, օրինակ՝ տեխնիկական սպասարկման կայաններում գազապոմպերի մոտ: Նման վայրերում

կայծը կարող է պայթյունի կամ հրդեհի հանգեցնել, ինչը կարող է պատճառել մարմնական վնասվածքներ և մահ: Հետևեք սահմանափակումներին վառելիքի

լցման կայաններում, պահեստավորման և բաշխման վայրերում, քիմիական գործարաններում կամ այն վայրերում, որտեղ պայթեցման աշխատանքներ են

կատարվում: Հնարավոր պայթյունավտանգ միջավայր ունեցող տարածքները սովորաբար, բայց ոչ միշտ, հստակորեն նշված են լինում: Դրանք ներառում

են այն վայրերը, որտեղ խորհուրդ է տրվում ավտոմեքենայի շարժիչն անջատել, ինչպես նաև նավերում տախտակամածի տակ գտնվող տարածքները,

Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին

45

background image

քիմիական նյութերի տեղափոխման կամ պահեստավորման վայրերն ու այն տարածքները, որտեղ օդը պարունակում է քիմիական նյութեր կամ մասնիկներ,

ինչպիսիք են ավազահատիկը, փոշին կամ մետաղափոշին: Դուք պետք է ստուգեք հեղուկ գազով (օրինակ՝ պրոպանով կամ բութանով) աշխատող

ավտոմեքենաներ արտադրողների հետ, թե արդյո՞ք այս սարքը կարելի է անվտանգ օգտագործել դրանց մոտակայքում: