
SIM քարտի և մարտկոցի տեղադրումը
Ծանուցում. Որևէ կափարիչ հանելուց առաջ անջատեք սարքը և զատեք լիցքավորիչը կամ միացված
այլ սարքեր: Որևէ կափարիչ փոխելիս խուսափեք էլեկտրոնային բաղադրամասերին դիպչելուց: Սարքը
միշտ պահեք և օգտագործեք կափարիչները հագցրած վիճակում:
Կարևոր է. Այս սարքը նախատեսված է միայն ստանդարտ SIM քարտի հետ օգտագործման համար
(տե՛ս նկարը): Անհամատեղելի SIM քարտեր օգտագործելը կարող է վնասել քարտը կամ սարքը և փչացնել
քարտում պահպանվող տվյալները: Խնդրում ենք խորհրդակցել Ձեր շարժական կապի օպերատորի հետ
մինի-UICC փորակով SIM քարտի օգտագործման վերաբերյալ:
Այս հեռախոսը նախատեսված է BP-3L մարտկոցի հետ օգտագործվելու համար: Օգտագործեք միայն
Nokia-ի բնօրինակ մարտկոցներ:
SIM քարտը և իր հպակները կարող են հեշտությամբ վնասվել քերծվածքներից կամ ճկումից, ուստի
անհրաժեշտ է զգույշ լինել քարտը գործածելիս, մտցնելիս կամ հեռացնելիս:
6
Սկսում ենք

1 Անջատեք հեռախոսը:
2 Հետևի կափարիչի զատման լեզվակը քաշեք դեպի հեռախոսի ներքևի մասն ու հանեք կափարիչը:
3 Եթե մարտկոցը մտցված է, հանեք այն:
4 Բարձրացրեք SIM քարտի ամրակի կափարիչը, համոզվեք, որ SIM քարտի հպումային մակերևույթը
ուղղված է դեպի ներքև, և քարտը տեղադրեք ամրակում:
Սկսում ենք
7

5 Իջեցրեք SIM քարտի ամրակի կափարիչը:
6 Հավասարեցրեք մարտկոցի կոնտակտները և մտցրեք մարտկոցը:
7 Վերին մղլակներն ուղղեք դեպի իրենց փորակները և սեղմեք դեպի ներքև, մինչև կափարիչը կողպվի
իր տեղում:
Հեռացրեք SIM քարտը
1 Անջատեք հեռախոսը:
2 Հեռացնել հետևի կափարիչը:
3 Եթե մարտկոցը մտցված է, հանեք այն:
4 Բարձրացրեք SIM քարտի ամրակի կափարիչը և հեռացրեք SIM քարտը: