
Ստեղնաշարի միջոցով գրելը
Ձեր հեռախոսը համալրված է լրիվ ստեղնաշարով:
Սկսում ենք
5

1
Գործառույթի ստեղն: Ստեղների վերևի մասում տպված հատուկ նիշերը մտցնելու համար սեղմեք
գործառույթի ստեղնը, հետո՝ համապատասխան ստեղնը: Մեկ տողում մի քանի հատուկ նիշեր
մուտքագրելու համար գործառույթի ստեղնը սեղմեք երկու անգամ: Նորմալ ռեժիմին վերադառնալու
համար սեղմեք գործառույթի ստեղնը:
2
Shift ստեղն: Վերին և ստորին տառաշարի ռեժիմները փոխարկելու համար երկու անգամ
սեղմեք shift ստեղնը: Ստորին տառաշարի ռեժիմում մեկ մեծատառ մուտքագրելու կամ վերին
տառաշարի ռեժիմում մեկ փոքրատառ մուտքագրելու համար սեղմեք shift ստեղնը, հետո՝ հարկավոր
այբբենական ստեղնը:
3
Sym ստեղն: Ստեղնաշարի վրա չցուցադրված հատուկ նիշեր մտցնելու համար սեղմեք sym
ստեղնը և ընտրեք հարկավոր նիշը:
4
Ետշարժի ստեղն: Որևէ նիշ վերացնելու համար սեղմեք ետշարժի ստեղնը: Մի քանի նիշեր
վերացնելու համար սեղմեք և պահեք ետշարժի ստեղնը:
5
Enter ստեղն: Շարժագիծը հաջորդ տող կամ տեքստի ներածման դաշտ տեղափոխելու համար
սեղմեք enter ստեղնը: Լրացուցիչ գործառույթները հիմնված են ընթացիկ համատեքստի վրա:
Օրինակ՝ համացանցի զննարկչի ինտերնետային հասցեների դաշտում enter ստեղնը գործում է
ինչպես Գնալ պատկերակը:
6
Ctrl ստեղն
Տառի տարբերակ մուտքագրելը
Դուք կարող եք մտցնել, օրինակ, շեշտադրված տառեր: á մտցնելու համար սեղմեք և պահեք sym ստեղնը,
այնուհետև մի քանի անգամ սեղմեք A, մինչև ցուցադրվի հարկավոր տառը: Տառերի դասավորությունն ու
առկայությունը կախված են ընտրված գրելու լեզվից: