Դեպի այլ սարք նկարի կամ այլ բովանդակության ուղարկումը Bluetooth-ի միջոցով
Օգտագործեք Bluetooth-ը՝ ձեր ստեղծած նկարները, տեսանյութերը, այցեքարտերը և այլ
բովանդակություն դեպի ձեր համակարգիչ կամ ընկերոջ համատեղելի հեռախոս կամ սարք ուղարկելու
համար:
1 Ընտրել և պահել ուղարկվող տարրը, և ելնող ընտրացուցակից ընտրել
Ուղարկել
>
Bluetooth-
ով
:
2 Ընտրել սարքը` միանալու համար: Եթե ցանկալի սարքը չի ցուցադրվում, ապա այն որոնելու համար
ընտրեք
Ընտրք
>
Նոր որոնում
: Ցուցադրվում են հասանելիության շրջանակում գտնվող Bluetooth
սարքերը:
3 Եթե այլ սարքը պահանջում է անցակոդ, մուտքագրել այն: Անցակոդը, որը կարող եք որոշել ինքներդ,
անհրաժեշտ է մուտքագրել երկու սարքերում: Որոշ սարքերում անցակոդը ամրագրված է:
Մանրամասների համար` տես սարքի օգտվողի ձեռնարկը:
Անցակոդը վավեր է միայն ընթացիկ միացման համար:
Առկա ընտրանքները կարող են տարբեր լինել: