Nokia Asha 303 - Մուտքի կոդերը

background image

Մուտքի կոդերը

PIN կամ PIN2 կոդ

(4-8 թվանիշ)

Դրանք պաշտպանում են ձեր SIM քարտը չլիազորված օգտագործումից կամ

պահանջվում են որոշ յուրահատկություններին մուտք ստանալու համար:
Կարող եք նախադրել, որպեսզի հեռախոսը հարցնի PIN կոդը, երբ դուք

միացնում եք այն:
Եթե կոդերը չեն տրամադրվել ձեր SIM քարտի հետ մեկտեղ, կամ եթե դուք

մոռացել եք կոդերը, ապա դիմեք ձեր ծառայություններ մատուցողին:
Եթե կոդը երեք անգամ անընդմեջ սխալ եք մուտքագրում, ապա պետք է հանեք

արգելափակումը PUK կամ PUK2 կոդի օգնությամբ:

PUK կամ PUK2 կոդ

(8 թվանիշ)

Դրանք պահանջվում են PIN կամ PIN2 կոդի արգելափակումը հանելու

համար:
Եթե կոդերը չեն տրամադրվել ձեր SIM քարտի հետ մեկտեղ, դիմեք Ձեր

ծառայություններ մատուցողին:

Հիմնական օգտագործում

11

background image

IMEI համար

(15 թվանիշ)

Այն օգտագործվում է ցանցում վավերական հեռախոսները նույնականացնելու

համար: Համարը կարող է նաև օգտագործվել, օրինակ, գողացված

հեռախոսները արգելափակելու համար:

Ձեր IMEI համարը դիտելու համար հավաքեք *#06#:

Արգելափակման կոդ

(անվտանգության կոդ)
(առնվազն 5 թվանիշ)

Այն օգնում է Ձեր հեռախոսը պաշտպանել չլիազորված օգտագործումից:

Կարող եք նախադրել, որպեսզի հեռախոսը հարցնի ձեր կողմից որոշված

արգելափակման կոդը: Կանխադրված արգելափակման կոդն է 12345-ը:

Կոդը պահեք գաղտնի և հեռախոսից հեռու` անվտանգ տեղում:
Եթե մոռանաք կոդը, և ձեր հեռախոսն արգելափակվի, անհրաժեշտ կլինի այն

ներկայացնել սպասարկման կետ: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի կատարել

լրացուցիչ վճարումներ, իսկ ձեր հեռախոսում առկա բոլոր անձնական

տվյալները կարող են վերանալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Nokia Care-ի սպասարկման

կետ կամ ձեր հեռախոսի վաճառքի գործակալին:

Ստեղների և էկրանի կողպում
Պատահաբար կանչ կատարելուց խուսափելու համար, երբ հեռախոսը ձեր գրպանում կամ պայուսակում

է, կողպեք հեռախոսի ստեղներն ու էկրանը:
Սեղմեք ստեղների կողպման կոճակը:
Արգելաբացել ստեղները և էկրանը
Սեղմեք ստեղների կողպման կոճակը և ընտրեք

Բացել

:

Սենսորային էկրանի հետ գործողությունները
Սենսորային էկրանի օգտվողի միջերեսի հետ փոխգործակցելու համար, հպեք կամ հպեք և պահեք

սենսորային էկրանը:
Ծրագրի կամ էկրանի այլ տարրի բացելը
Հպել ծրագիրը կամ տարրը:
Տարրի համար հատուկ ընտրանքներ մուտք գործելը
Հպել և պահել տարրը: Կբացվի հասանելի ընտրանքներով ելնող ընտրացանկը:

12