
Ինտերնետ կանչերի մասին
Դուք կարող եք կանչեր կատարել և ստանալ ինտերնետով (ցանցային ծառայություն): Ինտերնետ կանչի
ծառայությունները կարող են ապահովել կանչեր համակարգիչների միջև, շարժական հեռախոսների միջև
և IP կանխագրով ձայնի հաղորդման (VoIP) սարքի ու ավանդական հեռախոսի միջև:
Որոշ ինտերնետ կանչի ծառայության մատակարարներ թույլ են տալիս անվճար ինտերնետ կանչեր:
Հասանելիության և միացման ծախսերի մասին տեղեկատվություն ստանալու համար դիմեք Ձեր ինտերնետ
կանչի ծառայության մատակարարին:
Որոշ երկրներում կարող են VoIP-ից կամ այլ ծառայություններից օգտվելու սահմանափակումներ լինել:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ձեր հեռախոսի մանրավաճառին, ծառայության
մատակարարին կամ տեղական իշխանության մարմիններին:
Ինտերնետ կանչ կատարելու կամ ստանալու համար պետք է լինեք WLAN-ի կամ 3G ցանցի
սպասարկման ծածկույթում և մտնեք ինտերնետ կանչի ծառայություն:
Ինտերնետ կանչեր կատարելու համար 3G ցանցից օգտվելիս ստուգեք 3G ցանցում ինտերնետային
կանչերի ապահովումը ձեր ծառայության մատակարարի կողմից: Ծախսերի կրճատման համար խորհուրդ
են տրվում հաստատուն սակագնով տվյալների փոխանցման պլանները:
Խորհուրդ. Եթե ձեր ծառայության մատակարարը չունի հաստատուն սակագնով տվյալների փոխանցման
պլան, ապա ինտերնետային կանչեր կատարելիս տվյալների փոխանցման ծախսերը հեռախոսի հաշվում
կրճատելու համար օգտվեք WLAN-ից: